Արցախցի մարզիկները համաՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերից վերադարձել են մրցանակներով
Գլխավոր » Քաղաքական » Արցախցի մարզիկները համաՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերից վերադարձել են մրցանակներով

Արցախցի մարզիկները համաՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերից վերադարձել են մրցանակներով

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունն ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող կառույց է, որն աշխարհի տարբեր երկրներից հայ մարզիկներին համախմբելու նպատակով 4 տարին մեկ անգամ  անց է կացնում մարզական խաղեր:Հուլիսի 20-30-ը ՀՀ-ում անցկացվեցին  համաՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերը, որին մասնակցեցին 20 երկրից 650 հայ մարզիկներ: Համահոմենեթմենական 11-րդ մարզախաղերին Արցախն առաջին անգամ է մասնակցում: Արցախցի մարզիկներն իրենց ուժերը փորձեցին սեղանի թենիս, աթլետիկա և վոլեյբոլ մարզաձևերում:

Հուլիսի 27-28-ը արցախցի թենիսիստները, մասնակցելով սեղանի թենիսի մրցումներին, զբաղեցրին հետևյալ պատվավոր տեղերը.Սերգեյ Ավանեսյան՝ 1-ին տեղՅանա Պետրոսյան՝ 1-ին տեղՀրայր Սողոմոնյան՝ 2-րդ տեղԹիմի մարզիչ` Ալիկ Հովհաննեսով:

Իսկ վոլեյբոլի աղջիկների թիմը համահոմենեթմենական 11-րդ մարզախաղերում գրավեց 3-րդ մրցանակային տեղը: Թիմի  մարզիչներն են Մելորա Մնացականյանն ու Գայանե Մելքումյանը:

Արցախի թիմը գլխավորում էր ՀՄԸՄ Արցախի վարչության ատենապետ Դավիթ Գրիգորյանը։

1