Արցախցի մարզիկ Էրիկ Առստամյանին ծափահարություններով են դիմավորել
Գլխավոր » Լրահոս » Արցախցի մարզիկ Էրիկ Առստամյանին ծափահարություններով են դիմավորել

Արցախցի մարզիկ Էրիկ Առստամյանին ծափահարություններով են դիմավորել

ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության նախկին պետ Դանիել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ <Ուզում եմ առանձնացնել բոլորիս ոգեշնչող մեկ զարմանալի օրինակ՝ Էրիկ Առստամյանի պատմությունը։ Մեծանալով փոքրիկ Արցախում, որտեղ սպորտային պայմանները նվազագույն էին, Էրիկին հաջողվեց ոչ միայն հաղթահարել այս կյանքի բոլոր դժվարությունները, այլև հաղթել այնպիսի ներկայացուցիչ բռնցքամարտիկների, ինչպիսիք են Վրաստանը, Սլովակիան, Ադրբեջանը և Թուրքիան, իսկ հաջորդ կիսաեզրափակիչ մենամարտում միավորներով զիջելով Կուբայի ներկայացուցչին Էրիկն արժանացավ մինչև 57 կգ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի։

Այս ձեռքբերումը միայն մարզական հաջողություն չէ, այն կամքի ուժի, հաստատակամության և ինքնավստահության խորհրդանիշ է։ Էրիկն ու նրա մարզիչ Նարեկ Աբրահամյանն ապացուցել են, որ քրտնաջան աշխատանքով ու վճռականությամբ կարող ես հաղթել ցանկացած մրցակցի՝ անկախ չափից։ Այս հաջողությունը վառ օրինակ է, որ անհնարին ոչինչ չկա։ Երբ գիտես, թե ինչի համար ես պայքարում և չես վախենում աշխատել, նույնիսկ ամենամեծ խոչընդոտները դառնում են հաղթահարելի։ Յուրաքանչյուր քայլ, քրտինքի յուրաքանչյուր կաթիլ և յուրաքանչյուր մարտահրավեր մեզ տանում է դեպի հաղթանակ: Թող մեզանից յուրաքանչյուրը ուժ գտնի հաղթելու, չնայած ցանկացած խոչընդոտի>,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Բուդվայում ընթացած երիտասարդների աշխարհի առաջնությունում։ 1/8 եզրափակիչում թուրք մրցակցին հաղթելուց հետո, 1/4 եզրափակիչում արցախցի Էրիկ Առստամյանը պարտության մատնեց արդեն ադրբեջանցի մրցակցին։ Առաջին ռաունդում մրցավարները առավելությունը տվել էին ադրբեջանցի Նասիբովին, բայց 2-րդ ու 3-րդ ռաունդներում հայ մարզիկը հավաքեց ուժերը, ու հաղթանակի նժարը թեքելով իր կողմը` ադրբեջանցուն ստիպեց ռինգը լքել պարտված։

1