Արցախցի լրագրողները՝  «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսին
Գլխավոր » Լրահոս » Արցախցի լրագրողները՝  «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսին

Արցախցի լրագրողները՝  «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսին

Օրերս արցախցի մի խումբ լրագրողներ այցելեցին Լոֆթ Իջևանում ներկայացված ցուցահանդեսին, որը Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման գործում 30 տարիների ընթացքում հայկական մեդիայի աշխատանքն էր։

«Լրատուն» մեդիա թանգարանի հինգերորդ նախագիծը հերթական ցուցադրությունից առաջ լրամշակվել է։ Ներառվել են նաև վերջին մեկ տարվա իրադարձությունները՝ Արցախի շրջափակումը, բռնի տեղահանությունը ներկայացնող մուլտիմեդիա նյութեր։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Մանե Գրիգորյանի հաղորդմամբ՝ ցուցադրությունում ներկայացված են նաև բացառիկ, դեռևս չհրապարակված արցախյան հակամարտության թեմայով հարցազրույցներ, տպագիր մամուլի օրինակներ, լուսանկարներ, հոդվածներ, արխիվային տեսանյութեր, ռադիոհաղորդումներ, վավերագրական ֆիլմեր, մուլտիմեդիա նախագծեր։

Օրեր առաջ ցուցահանդեսի այցելուները հնարավորություն են ունեցել դիտելու արցախցի լրագրող Մարիամ Սարգսյանի՝ «Վերջին արցախցիները» ֆիլմը, որը շրջափակման ողջ ծանրությունը հաղթահարած, ուժեղ մայրիկների մասին է։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1