Արցախցի Լինան մասնակցում է Սյունիքում կազմակերպվող Դավիթբեկյան ռազմամարզական 3-րդ ճամբարին
Հուլիսի 22-ին Սյունիքում մեկնարկել է Դավիթբեկյան ռազմամարզական 3-րդ ճամբարը։ Սյունիքում արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է ճամբարը, որի նպատակն է՝ Հայաստանի տարբեր մարզերից եկած պատանիների մեջ սերմանել ամենաազնվագույն արժեքներից մեկը՝ հայրենասիրությունը: 7-օրյա ճամբարում կձևավորվեն թիմեր, կանցկացվեն տարբեր մրցույթներ, ինտելեկտուալ խաղեր, պատանիները կստանան ռազմական գիտելիքներ, կսովորեն, թե ինչպես պետք է հաղթահարեն բարդ իրավիճակները, կկատարելագործվեն ֆիզիկական պատրաստվածության մեջ։
Ճամբարին մասնակցում է նաև «Հայ մարտիկ» ռազմական հասարակական կազմակերպությունը՝ մարզիչ Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Պատանիների բարձր պատրաստվածությունը վկայում է այն մասին, որ նրանք լցված են հայրենասիրությամբ ու հաղթելու վճռականությամբ։ Թիմում ընդգրկված է նաև արցախցի Լինա Շեկյանը, որը դեռևս Արցախում էր աչքի ընկնում բազմակողմանի իր զարգացվածությամբ, ավելիին ձգտելու և հարազատ դպրոցի պատիվը միշտ բարձր պահելու ցանկությամբ։ Մայր Հայաստանում նա շարունակում է նույն ոգով մասնակցել տարբեր միջոցառումների, ամենուր ունենալ ձեռքբերումներ։
Կարինե Բախշիյան