Արցախցի երիտասարդների ներկայիս մարտահրավերներն ու անելիքները

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Արցախցի երիտասարդների ներկայիս մարտահրավերներն ու անելիքները» թեմայով, որին հրավիրված էին ՀՅԴ ԱԵՄ-ի նախկին անդամները, ՀՅԴ ԱԵՄ-ի կայացման գործում իրենց ներդրումն ունեցած ընկերները։
Քննարկման ընթացքում ընկերներն ընդգծել են այն հիմնական խնդիրները, որոնց առջև կանգնել են արցախցի երիտասարդները նոր պայմաններում և առաջարկվել են այդ խնդիրների կարգավորման տարբերակներ։
Այս համատեքստում կարևորվել է ՀՅԴ ԱԵՄ-ի դերակատարությունը երիտասարդական դաշտում՝ որպես գործող միավոր, որը կարող է իր շուրջը համախմբել արցախցի երիտասարդներին, որպեսզի չկորչի արցախի երիտասարդների կապը իրար հետ։
Քննարկման մասնակիցների կողմից առաջարկվել են մի շարք գաղափարներ, որոնց իրականացման համար ԿՎ-ը հետևողական աշխատանք կտանի։