Արցախցի երիտասարդ գրողը «ՆՅՈՒ ՄԵԳ»-ի գլխավոր մրցանակակիր
«ՆՅՈՒ ՄԵԳ» հրատարակչության կողմից կազմակերպված Գրքի եւ արվեստի ամենամյա փառատոնի գլխավոր մրցանակին է արաժանացել արցախցի գրող Հերմինե Ավագյանը։ Դեռ ձմեռային փառատոնին «ՆՅՈՒ ՄԵԳ» հրատարակչությունն ու «Թովմասյան» հիմնադրամը հայտարարել էին արցախցի հեղինակների մրցույթ։ Մասնագիտական հանձնաժողովը ընտրել է Հ․Ավագյանի պատմվածքները։ Առաջիկայում հրատարակչության կողմից, «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ, լույս կտեսնի երիտասարդ գրողի պատմվածքների ժողովածուն։