Արցախցի Արսեն Բաղրյանին շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում
Արցախցի Արսեն Բաղրյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում:
Արսեն Բաղրյանն Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով օրերս ճանաչվել էր 2025 թվականի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձևում:
Մարզիկը երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն է, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն։
Առաջիկայում Բաղրյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք սանդայի աշխարհի գավաթի խաղարկությանը։
