Արցախ վերադառնալու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից կառչելն է

Այսօր ղարաբաղցիների Ղարաբաղ վերադառնալու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից կառչելն է։ Այս մասին փետրվարի 17-ին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եթե Ադրբեջանը ասում է` ճանապարհ, մենք պետք է ասենք` այդ ճանապարհը հայտարարության մի կետն է, եթե դուք պատրաստ եք այդ հայտարարության ամբողջական վերադարձին, նստենք, քննարկենք։ Բայց իմ տպավորությամբ այս իշխանությունը չի ուզում, որ ղարաբաղցիները վերադառնան, որովհետև դա իրենց կյանքը կարող է բարդացնել»,–ասաց Քոչարյանը։
Քոչարյանի դիտարկմամբ հավանականությունը թեև փոքր է, բայց պետք է օգտագործել։