«Արցախ ֆոնդ»-ի միջոցներով Նորագյուղում հանդիսությունների սրահ է վերանորոգվում
Գլխավոր » Լրահոս » «Արցախ ֆոնդ»-ի միջոցներով Նորագյուղում հանդիսությունների սրահ է վերանորոգվում

«Արցախ ֆոնդ»-ի միջոցներով Նորագյուղում հանդիսությունների սրահ է վերանորոգվում

ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ մշակութային ընկերակցության «Արցախ ֆոնդ»-ի միջոցներով վերանորոգվում է ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղի հանդիսությունների սրահը: «Արցախ ֆոնդի» Արցախի մասնաճյուղի պատասխանատու Տրդատ Մարտիրոսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ»-ի հանձնախմբի մի խումբ անդամներ 2020թ. դեկտեմբերին այցելել են Արցախ, հանդիպել պատերազմի ընթացքում նահատակված երկու տասնյակ զինծառայողների և պահեստազորայինների հարազատների հետ:

«Այցի ընթացքում հյուրերը եղել են Արցախի մի շարք համայնքերում, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում: Նորագյուղը ԱՀ ամենամեծ համայնքներից մեկն է, և գյուղացիների հետ զրույցում տեղեկանալով, որ հանդիսությունների սրահը վերանորոգման կարիք ունի, ընդառաջել են նրանց խնդրանքին և ձեռնամուխ եղել սրահի վերանորոգման աշխատանքներին»,- նշել է Տ. Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքները սկսվել են 2022թ. ապրիլին, նախատեսվում է շահագործման հանձնել օգոստոսին: Տ. Մարտիրոսյանը կարևորել է Նորագյուղի նման խոշոր համայնքում հանդիսությունների շենքի կառուցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նորագյուղը աճող համայնք է, և գյուղում բարեկարգ սրահի առկայությունը կդյուրացնի տարբեր միջոցառումների անցկացումը:

«Արցախ ֆոնդ»-ն Արցախում այլ ծրագրեր էլ է իրագործում, որոնց «Ապառաժ»-ը կանդրադառնա առաջիկայում:

1