Առանց արցախցիների վերադարձի հնարավոր չէ խոսել խաղաղության մասին. Արթուր Խաչատրյան

Խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության վրա. արդար խաղաղություն նշանակում է արցախցիների կոլեկտիվ վերադարձի իրավունքի ճանաչում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Արցախցիների վերադարձ միջազգային անվտանգային երաշխիքների ներքո, Հայաստանի եւ Արցախի միջեւ կայուն ցամաքային կապ եւ Արցախի քաղաքական կարգավիճակի քննարկում եւ լուծում հայտնի երեք սկբունքների հիման վրա: Ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ վերադարձ, Ադրբեջանի օկուպացիոն ուժերի անվերապահ դուրս բերում Հայաստանի տարածքներից, Հայաստանի շրջափակման վերացում: Առանց այդ ամեն ինչի խոսել արդար խաղաղության մասին, հնարավոր չէ: Դա լինելու է կապիտուլյացիոն փաստաթուղթ:
Ալիեւը մեզ հմար գերեզմանային խաղաղություն է ուզում, իսկ Փաշինյանը ոչ բվում է, ոչ գվում է, նույնիսկ խոսակցություններ կան Ադրբեջանի դեմ հայցերը հետ քաշելու մասին: Այսինքն իրենք խաղաղություն ասելով պարտադրում են կապիտուլյացիա»,-ասաց պատգամավորը: