ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Արամ Գրիգորյանն այսօր կդառնար 22 տարեկան
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Արամ Գրիգորյանն այսօր կդառնար 22 տարեկան

ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Արամ Գրիգորյանն այսօր կդառնար 22 տարեկան

Մեր ընկեր Արամն այսօր կդառնար 22 տարեկան, եթե չլիներ 2020թ․ հոկտեմբերի 4-ի չարաբաստիկ օրը։

Հենց այդ օրը թշնամու կողմից Արցախէներգոյի շենքի հրետակոծության հետևանքով կտրվեց ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ, 19-ամյա Արամ Գրիգորյանի կյանքի թելը։

Պատերազմի օրերին հենց նա էր բոլորին ոգևորում իր լավատեսությամբ, շիտակ ու ազնիվ ընկերոջ օրինակ էր։

Նա բոլորիս հուշերում կմնա որպես սրտացավ, կարեկից ու ժպտերես ընկեր։

ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն

1