Առաջիկա օրերին Ստամբուլ-Երևան չվերթներ կիրականացվեն. Չավուշօղլու
Չավուշօղլուն ասել է, որ մի շարք ավիաընկերություններ առաջիկա օրերին կսկսեն թռիչքներ իրականացնել Ստամբուլ-Երևան երթուղով:
«Նախկինում, ինչպես գիտեք, նման թռիչքներ իրականացնում էր Atlas Global ընկերությունը։ Թռիչքների վերսկսման հարցը քննարկվում է տրանսպորտի նախարարությունում, և որոշում կկայացվի մոտ օրերս»,- ասել է թուրք նախարարը։
Թուրքական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ «Անկարան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին և սերտորեն համակարգում է իր գործողությունները Երևանի և Ադրբեջանի հետ երկխոսության շուրջ»։