«Արա, պա ստի պեն կինի» ներկայացումը` Նոր շենում

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ եւ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի աջակցությամբ ս.թ. նոյեմբերի 23-ին Նոր շեն գյուղի մշակույթի տանը կայացավ Ստեփանակերտի պետական թատրոնի կողմից բեմադրված, արցախյան բարբառով, արցախյան բանահյուսության գեղեցիկ պատառիկներով համեմված «Արա, պա ստի պեն կինի» ներկայացումը:
Մինչ ներկայացումը ողջույնի խոսքով հանդես եկավ եւ Համազգայինի աշխարհասփյուռ կառույցի գործունեությանն ու ծրագրերին անդրադարձավ Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հ.Ավագյանը:
Հակառակ դրսի անբարենպաստ եղանակի եւ այն հանգամանքի, որ մշակույթի տունը չէր ջեռուցվում’ ներկայացումն անցավ ջերմ ու հյուրընկալ մթնոլորտում:



