Ապրիլի 17-ից սկսած դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ
Գլխավոր » Լրահոս » Ապրիլի 17-ից սկսած դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ

Ապրիլի 17-ից սկսած դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ

ՀԱԵ Արցախի թեմը հայտարարում է, որ ապրիլի 17-ից սկսած՝ այսուհետ յուրաքանչյուր կիրակի, ժամը 08:30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու ՀԱԵ Արցախի թեմի նախաձեռնած ամենշաբաթյա ուխտագնացությանը, գրանցվելու համար նախապես պետք է դիմեն Ստեփանակերտի Սրբ․ Աստվածածին առաջնորդանիստ և Սրբ․ Հակոբ եկեղեցիների մոմավաճառներին։

1