«Ապրելու ձայնը» Ճարտարում
Գլխավոր » Լրահոս » «Ապրելու ձայնը» Ճարտարում

«Ապրելու ձայնը» Ճարտարում

Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ հունիսի 29-ին Ճարտարում կայացավ երգիչ, երգահան Արթուր Խաչենցի մենահամերգը, որի ընթացքում ելույթ ունեցան Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից Կաղարծի, Աշան, Մաճկալաշեն, Հաղորտի գյուղերում կյանքի կոչված «Մունք» ազգագրական պարի խմբերի մանուկները։

Բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը։

Համերգը՝ լուսանկարներով։

Հաջորդ համերգը կկայանա հունիսի 30-ին՝ ժամը 19:00-ին Մարտակերտում։

Hamazgayin Artsakh office
Hamazkayin Central

Լուսանկարները՝ Տիրուհի Գասպարյանի։

1