Ապրելու ձայնը հնչելու է միշտ. Արցախի բարբառին նվիրված միջոցառում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ապրելու ձայնը հնչելու է միշտ. Արցախի բարբառին նվիրված միջոցառում

Ապրելու ձայնը հնչելու է միշտ. Արցախի բարբառին նվիրված միջոցառում

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին կայացել է գրական երեկո՝ նվիրված Արցախի բարբառին։

Միջոցառման ընթացքում «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի սաները հանդես եկան արցախյան բարբառով գրված մի շարք երգերով։

Արցախի գրողներից ընթերցվեցին Գուրգեն Գաբրիելյանի, Վարդան Հակոբյանի, Վազգեն Օվյանի, Ալեքսանդր Մանասյանի, Արիս Գրիգորյանի, ինչպես նաև` երիտասարդ գրող Վաչիկ Դադայանի ստեղծագործություններից։

Երեկոն վարում էր Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։

Արցախի բարբառը, որպես մեր ոսկեղենիկ մայրենիի մի ճյուղ, ունի իր առանձնահատկությունները, որին անդրադարձավ երիտասարդ բարբառագետ Ռենա Մովսիսյանը։

Խոսք ասացին «Դիզակ Արտ» կենտրոնի հիմնադիր Երազիկ Ավանեսյանը, գրականագետ Նոնա Դավթյանը, հրապարակախոս, թարգմանիչ Միքայել Հաջյանը, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռուզան Գասպարյանը։

Ընթերցվեցին նշխարներ Արցախի բանահյուսությունից, որի շուրջ կազմակերպվեց հետաքրքրաշարժ հարցուպատասխաններ ։

Ներկաները անդրադարձան Արցախի սովորույթներին, օրհնանքներին, տարածված շրջասույթներին, կիսվեցին իրենց տպավորություններով։

Երեկոն ամբողջացավ շնորհալի երգիչ Արթուր Խաչենցի` Արցախի բարբառով գրված երգերով։

Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատուն խոստացավ, որ «Ապրելու ձայնը» նախագիծը շարունակական է լինելու` Համազգայինի շուրջը համախմբելով Արցախի գրողներին ու արվեստագետներին։

1