Ապօրինի անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի
Գլխավոր » Լրահոս » Ապօրինի անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի

Ապօրինի անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի

ՄԻՊ Գեղամ Ստեփանյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադառնալով օգոստոսի 28֊ին Ադրբեջանական ապորինի անցակետից Վահե Հովսեփյանի, Լևոն Գրիգորյանի եւ Ալեն Սարգսյանի առեւվանգմանը։

Գեղամ Ստեփանյանը նշել է, որ երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

Բազմիցս նշել ենք, որ Հակարի կամրջի մոտ տեղակայված անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

Առևանգումներն անառարկելիորեն ապացուցում են, որ այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք։ Շրջափակման մեջ է պահվում 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից։

Թե՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և թե՛ ռուս խաղաղապահների միջազգային իրավական ու քաղաքական երաշխիքները փաստացի բավարար չեն Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության, այդ թվում ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու համար:

Հաշվի առնելով այդ երկու դերակատարների ստանձնած պարտավորությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է նրանցից բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ապահովելու Արցախի բնակչության հումանիտար տեղաշարժի անվտանգությունը և առևանգված անձանց անհապաղ վերադարձը։ Առանց նման երաշխիքների առկայության, պետք է դադարեցնել քաղաքացիական անձանց փոխադրումները։

ՄԻՊ աշխատակազմի կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը դեպքի առնչությամբ, որի մասին հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ, հավաքագրված փաստերը կամփոփվեն և կներկայացվեն մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և միջազգային այլ դերակատար։

1