«Ապառաժ»-ը դադարեցնում է իր աշխատանքը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունից հետո «Ապառաժ»-ն արցախյան միակ լրատվականն էր, որ շնորհիվ իր նվիրված թիմի` չդադարեցրեց իր աշխատանքը։
Ցավոք, արցախցիների սոցիալական կացությունն այլեւս հնարավորություն չի տալիս նման կարգով գործունեությունը շարունակելու։
Տեղեկացնում ենք, որ ֆինանսական դժվարությունների պատճառով, սույն թվականի հուլիսի 1-ից «Ապառաժ»-ը դադարեցնում է իր աշխատանքը։
