«aparaj.am»-ի հրապարակման հիման վրա ԱՀ դատախազությունը կատարում է ուսումնասիրություններ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «aparaj.am»-ի հրապարակման հիման վրա ԱՀ դատախազությունը կատարում է ուսումնասիրություններ

«aparaj.am»-ի հրապարակման հիման վրա ԱՀ դատախազությունը կատարում է ուսումնասիրություններ

ԱՀ Դատախազության կայքի հայտարարություն է տարածել, որի համաձայն «aparaj.am»-ի հրապարակած նյութի հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարվում են ուսումնասիրություններ.

«Սույն թվականի հունիսի 9-ին «aparaj.am» կայքում հրապարակվել էր «Կասկածելի գնումներ ու հատկացումներ՝ ԱՀ 2020 թ. բյուջեի հաշվին» վերտառությամբ մի հոդված (հղումը այս հասցեով` https://aparaj.am/kaskatceli-gnumner-u-hatkacumner%D5%9D-ah-2020-th-byujei-hashvin/?fbclid=IwAR2mp1vzme6WXNZ9bIK01VY9i9H1CjyARxhHBN4RUwrqYNgR7m0QQ6ITiAQ),  որում ներկայացվել են տեղեկություններ ԱՀ 2020թ. բյուջեի միջոցներով մասնավոր գույքի ձեռք բերման կասկածելի գործարքների և մասնավոր կազմակերպությանը դրամական աջակցություն ցուցաբերելու դեպքի վերաբերյալ:

Վերոհիշյալ հրապարակման հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարվում են ուսումնասիրություններ»:

ԱՀ Դատախազության մեկ այլ հաղորդագրությամբ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժի քննարկմանն է ներկայացվել ԱՀ ֆինանսների նախարարությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի վերաբերյալ.

«Սույն թվականի հունիսի 9-ին «hraparaktv.am» կայքում հրապարակվել էր մի տեսանյութ (հղումը այս հասցեով` https://hraparaktv.am/post/c40aed2fb73554dd0668d7e28842778b?fbclid=IwAR32IH-cJUKNpyTAjvLHtI6tuwjWjLQ_wLfdTPWQc1QWMhu5fmFuuTWwxKQ), որում ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի կողմից տեղեկություններ են ներկայացվում ԱՀ ֆինանսների նախարարությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումը առերևույթ պարունակում է հանցագործության դեպքի մասին մատնանշող տվյալներ, այն ուղարկվել է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

1