Ապագայի մեջ Նիկոլ Փաշինյանն ու նրա հանցավոր բանդան տեղ չունեն. դուք ներկան ավերել եք, ի՞նչ ապագայի մասին եք խոսում. Արծվիկ Մինասյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Առանց նիկոլ Հայաստան » Ապագայի մեջ Նիկոլ Փաշինյանն ու նրա հանցավոր բանդան տեղ չունեն. դուք ներկան ավերել եք, ի՞նչ ապագայի մասին եք խոսում. Արծվիկ Մինասյան

Ապագայի մեջ Նիկոլ Փաշինյանն ու նրա հանցավոր բանդան տեղ չունեն. դուք ներկան ավերել եք, ի՞նչ ապագայի մասին եք խոսում. Արծվիկ Մինասյան

Այսօր բազմաթիվ անձանց նկատմամբ իրականացվում է ապօրինի քաղաքական հետապնդում եւ սա այդ դեպքերից է: Այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության դիմաց, ուր կանչել էին նրա կուսակցական ընկերներին՝ իբրև մեղադրյալ ներգրավելու և հարցաքննելու համար։

«Չի բացառվում, որ առաջիկա օրերին էլի ունենանք իրավապահ մարմիններ հրավիրվող անձինք, որոնք նույնես մեծ հաշվով հայտնվել են քաղաքական կալածյալի կարգավիճակում: Արդեն հայտարարել ենք, որ սա քաղաքական հետապնդում է, որ չկա որեւէ իրավաբանություն այստեղ: Այս ծաղրելու գործընթացը, որ իրականացվում է հայոց պետականության նկատմամբ, շատ ավելի տխուր հետեւանքներ է ունենալու:

Իսկ դրա թիվ մեկ պատասխանատուն գլխավոր հանցագործն է, որ այսօր ԱԺ-ում ցույց տվեց, որ բացարձակ կապ չունի մեր պետության ու պետականության հետ: Նա անընդհատ մեր երկիրը տանում է հայրենքը պարտության: Ստեղծում են մի մեծ գործ, որի շրջանակում փորձ է արվում հատկապես պայքարող ընկերներին ներգրավել իբրև մեղադյալ։ Նպատակը շատ պարզ է՝ կասեցնել պայքարը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ է թիրախում հայտնվել ՀՅԴ-ն, նա պատասխանեց. «Ինչու Դաշնակցությունը, որովհետեւ ՀՅԴ-ն պայքարող հիմնական առանցքներից է: Սրանով նաեւ փորձ են անում շեղել մեր պայքարը, մանավանդ սպասվող գործընթացների մասով: Եվ վերջապես ուղերձ հղել հասարակության այն հատվածներին, որոնք տեսնում են նաեւ ՀՅԴ-ի միջոցով հայրենիքի փրկության հնարավորությունը, մղել այլ դաշտ, այն է՝ հույսներդ մի կապեք այս ուժի հետ: Սա շատ պրիմիտիվ մոտեցում է, որն ապագա չունի: Բոլոր այն քննիչները, որոնք գիտակցում են այս ամենը եւ չեն կանգնում հայրենիքի փրկության շարքերում, բոլորը դատվելու են: Ես դա երաշխավորում եմ»:

Նա նշեց, որ ցավում է, որ ամբողջ պրոցեսին ներգրավված է իրավապահ համակարգը, որը ծառայություն է մատուցում գլխավոր հանցագործին։

Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի ապագան ազգային ուժերով ձեւավորված իշխանությունն է, ամուր, պինդ, փորձառու եւ հայրենիքը սրող վարչապետի առկայության պայմաններում երկիրն առաջ տանելու հնարավորությունն է. «Այդ ապագայի մեջ Նիկոլ Փաշինյանն ու նրա հանցավոր բանդան տեղ չունեն: Դուք ներկան ավերել եք, ի՞նչ ապագայի մասին եք խոսում: Նիկոլի հետ ապագան դժոխքն է, այդ ապագան հայ ժողովրդի, հայոց պետականության ոչնչացումն է»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Տարոն Մանուկյանը և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը Քննչական կոմիտեից ծանուցագիր էին ստացել՝ որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար: 

Նշենք, նաև, որ ապրիլի 28-ին ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց: Դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և խափանման միջոց ընտրվեց կալանավորումը 2 ամսով: Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այնուհետև ապրիլի 24-ին քննիչը կալանավորման միջնորդություն էր մուտք արել դատարան և ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Դրանից հետո, անհասկանալի պայմաններում, գործը վերամակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին։

yerkirmedia.am

1