Ապագան պետք է կառուցվի Արթուր Մկրտչյանի նախանշած ուղիով.Դավիթ Իշխանյան
Գլխավոր » Լրահոս » Ապագան պետք է կառուցվի Արթուր Մկրտչյանի նախանշած ուղիով.Դավիթ Իշխանյան

Ապագան պետք է կառուցվի Արթուր Մկրտչյանի նախանշած ուղիով.Դավիթ Իշխանյան

Այսօր`  ապրիլի 14-ին,  ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 28-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել և  նրա շիրիմին ծաղիկներ են խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել  ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և   ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության անդամները, կուսակցական  ընկերներ, հարազատներ: 

Արցախի նորաստեղծ պետականությունը  Արթուր Մկրտչյանը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն իր քաղաքական ու մարդկային բացառիկ հատկանիշների շնորհիվ նա անջնջելի հետք է թողել Արցախի նորագույն պատմության մեջ:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խոսքով Արթուր Մկրտչյանի կերպարն ու անցած ուղին   ու գործունեությունը  նախանշում են  մեր պետականության ապագայի ուղեծիրը:

«Խորհրդանշական է, որ այսօր` ապրիլի 14-ին Արցախում ընտրում են Հանրապետության նախագահ:  Արթուր Մկրտչյան քաղաքական  գործչի  պատգամների և այսօրվա   խորհուրդն ամբողջությամբ այստեղ պետք է տեսնել: Ապագան  պետք է կառուցվի Արթուր Մկրտչյանի նախանշած ուղիով, որից շեղվելու դեպքում,  դատապարտված կլինենք մեր ապագա հաջողությունները մեզնից  հեռու տեսնելու ճակատագրին»,-մանրամասնեց  Դավիթ Իշխանյանը:

1