«Անունս Արցախ է» խորագրով ցուցահանդես Երեւանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Անունս Արցախ է» խորագրով ցուցահանդես Երեւանում

«Անունս Արցախ է» խորագրով ցուցահանդես Երեւանում

Դեկտեմբերի 23-ին Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությսմբ Երևանի «Զանգակ» գրատան ցուցասրահում կայացավ Համազգայինի աշխարհասփյուռ կառույցի կողմից կյանքի կոչված «Համազգայինը Արցախի մանուկների համար» ծրագրի նկարչության խմբակի երեխաների նկարների ցուցահանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը: Ելույթ ունեցավ նաեւ Համազգայինի Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը: Ներկա էին նաեւ Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրեն Սպարտակ Ղարաբաղցյանը, Համազգայինի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարո Պայթարյանը, Համազգայինի Երևանի գրասենյակի տօրեն Ռուզան Առաքելյանը, ընկերներ, հյուրեր:

Ցուցահանդեսը կրում էր «Անունս Արցախ է» խորագիրը: Ցուցահանդեսին ելույթ ունեցան նաեւ Համազգայինի թատերական խմբակին հաճախող երեխաները: Այնուհետև երեխաներին այցելեց Ձմեռ պապը:

1