Անթույլատրելի է մեր կառավարության նման անողնաշար պահվածքը
Գլխավոր » Լրահոս » Անթույլատրելի է մեր կառավարության նման անողնաշար պահվածքը

Անթույլատրելի է մեր կառավարության նման անողնաշար պահվածքը

Մայիսի 15-ին, ժամը 17.00֊ին հրավիրում ենք հավաք Գորիսի «Կարմիր արձան» հուշակոթողի մոտ. Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը հանրահավաքի կոչ է անում:

«Խախտվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ անթույլատրելի է մեր կառավարության նման անողնաշար պահվածքը։Պահանջո՛ւմ ենք՝ մինչեւ մայիսի 15֊ը, ժամը 17.00֊ը, կառավարությունը հստակ պատասխանի հետևյալ հարցին. արդյո՞ք կարողացել են թուրքերին պարտադրել հեռանալ ելման դիրքեր։Հակառակ պարագայում՝ Գորիսի հանրությունը, իր անվտանգության խնդիրներից ելնելով, պարտավոր է նախաձեռնել պաշտպանական գործողություններ՝ վռնդելու համար թուրքերին իրենց զբաղեցրած դիրքերից։

Այս կապակցությամբ, մայիսի 15-ին, ժամը 17.00֊ին հրավիրում ենք հավաք Գորիսի «Կարմիր արձան» հուշակոթողի մոտ, որտեղ ամփոփված են իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած մեր հերոս եղբայրների մարմինները։

Իրավիճակով իրապես մտահոգ, Հայաստանի հանրապետությունում գտնվող բոլոր մարդկանց, ովքեր պատրաստ են ստանձնել մեր ոտնահարված արժանապատվության պաշտպանությունը՝ խնդրում ենք ներկայանալ հավաքին։

Բանաստեղծ – Տիգրան ԳրիգորյանԱրձակագիր – Վարդան Սարգսյան

Սյունիքի նկարիչների միության նախագահ – Ժիրայր Մարտիրոսյան

Հայագետ, բ.գ.թ., դոցենտ – Մհեր Քումունց

Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր – Արտուր Խոջաբաղյան

ԳՊՀ դասախոս, պատմաբան ֊ Գրիշա Հարությունյան

Տ․գ․թ․ դոցենտ ֊ Համլետ Հովսեփյան»,- նշվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

1