Անթիլիասի մայրավանքի վարժարանի դռները բաց են արցախցի փոքրիկների համար
Այսօր ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության գրասենյակ է այցելել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Գևորգ վրդ. Արզումանյանը։ Նա հանդիպում է ունեցել ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանի և ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի ատենապետուհի Մելանյա Բալայանի հետ։
Այս մասին տեղեկացնում է ՀՕՄ֊ի Հայաստանի Շրջանային վարչությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Անթիլիասի մայրավանքի <<Ժառանգավորաց վարժարանի>> սաների անհրաժեշտ կարիքները հոգալու հարցը:
Հայր Սուրբը մանրամասնություններ է փոխանցել <<Ժառանգավորաց վարժարանի>> կրթական բարձր մակարդակի, կեցության դժվարությունների, ինչպես նաև այն արտոնության մասին, որ ժառանգավորներն իրենց ամառային արձակուրդը կարող են անցկացնել իրենց ծնողների հետ։
Այս դրական պատկերի հիման վրա Հայր Սուրբը ատենապետուհիներին խնդրեց հնարավորինս իրազեկել Հայաստանի և արցախցի ընտանիքներին, Անթիլիասի մայրավանքի այսչափ բարձր մակարդակի մասին, և եթե լինեն փոքրիկներ ովքեր կցանկանան ուսանել այնտեղ` անչափ հաճելի կլինի նրանց ընդունելը։
Երկու ատենապետուհիներն էլ խոստացան մեծ սիրով փորձել օգտակարության հետապնդմամբ աշխատանքներ իրականացնել հետևալ ուղությամբ։
