Անտարբերություն Արցախի բռնագրավված տարածքների բնակիչների խնդիրների նկատմամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Անտարբերություն Արցախի բռնագրավված տարածքների բնակիչների խնդիրների նկատմամբ

Անտարբերություն Արցախի բռնագրավված տարածքների բնակիչների խնդիրների նկատմամբ

Մարտի 4-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում էին հավաքվել Արցախի բռնագրավված տարածքների բնակիչներ: Նրանք դժգոհություն են հայտնել առկա իրավիճակի, իրենց խնդիրների նկատմամբ տիրող անտարբերության համար:

Հավաքի մասնակիցները մեզ հետ զրույցում նշել են, որ իրենց նպատակն է քաղաքական աշխարհի ուշադրությունը սևեռել տիրող իրավիճակի վրա: Ներսի վրա արդեն հույս չեն դնում և հայացքները դեպի դուրս են ուղղել:

Ներկաների մի մասը նշել է, որ իրենց հավաքը ի աջակցություն «Հանուն Հադրութի» ՀԿ-ի է, ովքեր այդ նույն ժամանակ Երևանում տարբեր դեսպանատների են դիմում՝ նախկինում ուղարկված նամակների պատասխանները ստանալու համար:

Մի մասն էլ սոցալական տարբեր խնդիրների մասին է բարձրաձայնել, որոնց բախվում են տնից զրկված արցախցիները: Ազոխի բնակիչ Վրեժ Հակոբյանը «Ապառաժ»-ին տեղեկացրել է, որ բնակության համար նորմալ պայմաններ չունի և ստիպված գիշերներն էլ է աշխատում՝ ընտանիքի սոցիալական բեռը թեթևացնելու համար:

Որոշ ժամանակ անց ԱՀ նախագահն իր մոտ է հրավիրել հավաքի մասնակիցներից մի քանի ներկայացուցիչների:

1