Անսասան է Արցախ վերադառնալու հույսն ու հավատը
Գլխավոր » Գաղափարական » Անսասան է Արցախ վերադառնալու հույսն ու հավատը

Անսասան է Արցախ վերադառնալու հույսն ու հավատը

Ղարաբաղյան շարժման 37-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում կազմակերպվել է միջոցառում, որին մասնակցել են Շարժման նախաձեռնող խմբի անդամներ ու ակտիվիստներ։

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների հիշատակը։

Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար ԳագիկԲաղունցը ողջունել է ներկաներին՝ ափսոսանք հայտնելով, որ այսպիսի պատմական օրը նրանք Արցախում չեն հանդիպում։ Նա շեշտել է, որ պետք է ձեռնարկել ամեն մի քայլ, որպեսզի արցախահայության մեջ անսասան մնա Արցախ վերադառնալու հույսն ու հավատը։

Շարժման ակտիվիստները տրվել են հիշողություններին, վերստին հիշել պատմական իրադարձությունները, որոնք շրջադարձորեն փոխել են Արցախի ճակատագիրը։ Մասնակիցները կիսվել են նաև մտահոգություններով, խնդիրներով, որոնց հանդիպում են արցախցիներն այսօր։ Արվել են նաև առաջարկություններ, որոնք բխում են արցախցիների շահերից ու նրանց իրավունքների պաշտպանությանը։

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

1