Անկախության երեսուն տարիները ձեռքբերումների, Արցախի ինքնորոշման համար պայքարի արժանապատիվ և ստեղծարար խաղաղություն հաստատելու տարիներ են եղել. Հայաստան» դաշինք
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Հայաստան» դաշինք » Անկախության երեսուն տարիները ձեռքբերումների, Արցախի ինքնորոշման համար պայքարի արժանապատիվ և ստեղծարար խաղաղություն հաստատելու տարիներ են եղել. Հայաստան» դաշինք

Անկախության երեսուն տարիները ձեռքբերումների, Արցախի ինքնորոշման համար պայքարի արժանապատիվ և ստեղծարար խաղաղություն հաստատելու տարիներ են եղել. Հայաստան» դաշինք

Երեսուն տարի առաջ՝ 1991թ․ սեպտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքացիներն Անկախությանն ասացին՝ այո։ Մենք ընտրեցինք ազգի կազմակերպվածության բարձրագույն ձևը՝ անկախ պետականություն՝ համոզված լինելով, որ ինքնության, արժանապատվության, խաղաղության և արարումի մեր ճանապարհն անցնելու ենք ազգային միասնականությամբ, անասելի դժվարություններով, բայց անկոտրում նվիրումով ու հաստատակամությամբ։

Անկախության երեսուն տարիները ձեռքբերումների, Արցախի ինքնորոշման համար պայքարի, փորձությունների, արժանապատիվ և ստեղծարար խաղաղություն հաստատելու տարիներ են եղել, որոնք ամրագրվել են Հայրենիքի անկախության, ազատության ու նրա խաղաղության համար հազարավոր քաջորդիների բացարձակ նվիրումով, հայրենի հողն արյամբ արժևորելու նրանց աննահանջությամբ։

Պետականաշինության մեր հաջողությունների կողքին եղել են նաև բացթողումներ, որոնք, սակայն, խմբագրելի էին և չէին կարող սպառնալ մեր ինքնիշխան պետականությանը։

Ցավոք, վերջին երեք տարիներին ՀՀ-ում վարվող քաղաքականությունը լրջագույն կորուստների հանգեցրեց՝ խաթարելով Հայաստան-Արցախ անվտանգային միասնական համակարգն ու սպառնալով ՀՀ ինքնիշխանությանը։

Այսօր, ավելի քան երբևէ, Անկախության երեսուներորդ տարեդարձին, մեզ՝ ողջ հայ ժողովրդիս, միասնականություն, կամք և ոգի է անհրաժեշտ՝ մի կողմից գնահատելու անցյալի մեր ձեռքբերումները, արժևորելու մեր պետականության կերտման ու պահպանման համար սերունդների ճիգը, հայրենի հողի համար թափված հազարավորների իմացյալ զոհաբերությունը, մյուս կողմից՝ նոր վերելքի ուղիներ գտնելու և միասնաբար կասեցնելու երկրի կործանարար ընթացքը։

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյո՛ւռ հայեր,

շնորհավորում ենք ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ և վստահեցնում, որ միասին կարող ենք Հայաստանին նոր զարթոնք ու հաղթանակներ բերել։

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ
21.09․2021թ․

1