Անհրաժեշտ է ներազգային համերաշխությամբ ճգնաժամի հաղթահարումը՝ նոր որակի իշխանության ձևավորմամբ
Yerkir.am –ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ՀակոբՏեր-Խաչատուրյանը
– Ինչպե՞սեքգնահատումհամավարակիդեմպայքարիայսօրվավիճակը:
– Այդ մասին Հայաստանի մեր կազմակերպությունն արդեն տվել է իր գնահատականը հիմնված իրավիճակի բազմակողմանի վերլուծումների և մասնագիտական տեսակետների համադրման վրա: Համաճարակը անշուշտ համաշխարհային փորձություն է` ժողովուրդների եւ պետությունների համար: Ոչ մեկ երկիր, ոչ մեկ կառավարություն լիարժեք պատրաստ չէր այդ ծավալի առողջապահական, տնտեսական, մարդկային, հոգեբանական, անվտանգային և այլ խնդիրների դիմակայելու համար: Բայց պետական հաստատությունների, կառավարության կազմակերպած աշխատանքն է, որ պարտավոր է հնարավոր դարձնել արագ արձագանքելը, համարժեք լուծումներ գտնելը, նախ` կասեցնելով վարակի հետագա տարածումը, ապա` նրա դեմ արդյունավետ պայքար շղթայազերծելով: Ցավոք, ճիշտ այս առումով ՀՀ կառավարությունը թույլ տվեց լուրջ սխալներ, որոնց հետևանքով է նաև այսօրվա մտահոգիչ ու վտանգավոր իրավիճակը: Տակավին ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը կդրսևորի պետական մտածողություն ու դրանից բխող գործելաոճ: Հակառակ պարագայում կունենանք անդառնալի կորուստներ, որոնց ամբողջ պատասխանատվությունը կրելու է ԱԺ մեծամասնութիւնը, ՀՀ կառավարությունը, անձամբ`վարչապետը:
– Բայցամիսներառաջմասնագետները, քաղաքականուժերըահազանգումէին, կառավարությանըանհետաձգելիմիջոցառումներիառաջարկներուհամապարփակծրագրերէիններկայացնում:
– Ճիշտ եք: Բազմաթիվ առաջարկներ ներկայացված ՀՅԴի, այլ քաղաքական կուսակցությունների եւ մասնագետների կողմից, իշխանությունը պարզապես անտեսեց, իսկ երբ շարունակական պնդումներից հետո փորձ եղավ մասնակիորեն նկատի առնել կամ կիսատ-պռատ արձագանքել`արդեն ուշ էր: Արդյունքը եղավ այն, որ կառավարությունը ինքն իրեն զրկեց համաճարակի դեմ պայքարի առնչությամբ մասնագիտական աջակցությունից: Հակառակ այս մթնոլորտին ՀՅԴ Բյուրոն համայն հայությանը մղեց հասնելու Հայաստանին օժանդակության. իր շարքերով, մարմիններով, ուղեկից կառոյցներով (ՀՕՄ, ՀՄԸՄ, Համազգային), երիտասարդական եւ ուսանողական միություններով առաջին օրերից իսկ անցավ աշխատանքի, կատարեց առաքումներ եւ հաստատեց ծրագրեր ու այսօր էլ հայտնում է իր պատրաստակամությունը հասնելու Հայաստանի ու Արցախի ժողովրդի կարիքներին: Բնականաբար ակնկալում էինք, որ համահայկական պատրաստակմության պատեհ առիթն օգտագործելով՝ համախումբ մթնոլորտով, միասնական ճակատով եւ համայն ազգի միջոցներով կարողանանք պայքարել համաճարակի դեմ: Նման համախմբման նախաձեռնողը իշխանությունն ինքը պետք է հանդիսանար՝ խորհրդակցության հրավիրելով բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի համախոհությամբ դիմագրավեին ճգնաժամի մարտահրավերները: Իշխանությունը պարտ էր դրսեւորել քաղաքական կամք՝ ամեն տարակարծություն մեկ կողմ դնելով բոլորին համախմբելու, միասնական ծրագրեր մշակելու եւ դրանք համախոհությամբ իրագործելու համար: Սակայն ճգնաժամի այս օրերին իշխանութիւնը չմնաց իր առաքելության բարձրության վրա: իշխանությունը ոչ միայն այդ չնախաձեռնեց, այլ նույնիսկ այս իրավիճակում կատարեց պառակտիչ հայտարարություններ ու այլընտրանքային տեսակետների հանդեպ անհանդուրժողականության դրսևորումներ: Խորհուրդներին անսալու, օգնութեան համար երկարած ձեռքը բռնելու, ձախող ընթացքից հրաժարվելու և սեփական սխալները սրբագրելու փոխարեն՝ անընդհատ փորձեց մեղավորներ փնտրել։ Եւ կրկին ականատես եղանք իշխանության կողմից գռեհիկ ոճով ներքին թշնամիներ որոնելու եւ բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականության: Իսկ վերջին զարգացումները արդեն վկայում են ընդդիմությանը լռեցնելու նպատակով գործադրվող բռնաճնշումների մասին։
– Նկատի ունեք վարչապետի ելույթի որակո՞ւմները ՀՅԴ հասցեին
– Ոչ միայն: Այսօր, իշխանության տեսակետից տարբեր խոսքի հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքը համատարած է: Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի այդ ելույթին, ապա նրանում հնչած արտահայտությունները թե բովանդակությամբ, թե ձևով, թե օգտագործված բառապաշարով հարիր չէին պետության առաջնորդին, քաղաքական ղեկավարին: Բովանդակային քննադատության եւ հստակ առաջարկներին նման ձևաչափով պատասխանելը ոչ միայն քաղաքական սխալ է, այլև լրջագույն հիմնախնդիրների դիմակայող հասարակությանը թուլացնող քայլ: Անթույլատրելի, անընդունելի, վտանգավոր քայլ: Ըստ երևույթին, վարչապետը չի հասկացել կամ դիտմամբ թերագնահատում է Դաշնակցության էությունը, ուժը, կամքն ու ոգին։
– Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ելքը։
– Նկատի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ նպատակը պետք է լինի ներազգային համերաշխությամբ ճգնաժամի հաղթահարումը և ազգային ուղեգծին համապատասխան երկրի անվտանգ զարգացման ապահովումը։ Իսկ այս բոլորը ենթադրում է նոր որակի իշխանության ձևավորում։
yerkir.am