Անհայտ փաստեր Սողոմոն Թեհլիրյանի մասին
- Սողոմոնը բաց ցորենագուն մազեր և կապույտ աչքեր ուներ
- Նա Խաչատուր և Հնազանդ Թեհլիրյանների 4 որդիներից ամենակրտսերն էր
- Թեհլիրյանների ընտանիքը բողոքական չի եղել
- Որպես կամավորական մարտնչել է զորավար Անդրանիկի հայ կամավորական 1-ին խմբում
- 1916 թ․ հայաթափված հայրենի Երզնակայում զբաղվել է որբահավաք գործունեությամբ․ փրկել է շուրջ 200 որբ անմարդաբնակ վայրերից
- Դատավարությունից անմիջապես հետո նա արտաքսվել է Գերմանիայից
- Ամուսնացած էր երզնակցի իր դրկից հարևանուհու՝ Անահիտ Թաթիկանի հետ, ով եղել է նրա կյանքի միակ սերը
- Մահացել է Սողոմոն Մելիքյան անուն-ազգանունով
- Նրա որդիները՝ Շահենը և Զավենը, կրում են Մելիքյան ազգանունը
Գոհար Խանումյան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող
yerkir.am