Անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են մոտ 120 կրակոցներ․ Արծրուն Հովհաննիսյան
Գլխավոր » Լրահոս » Անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են մոտ 120 կրակոցներ․ Արծրուն Հովհաննիսյան

Անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են մոտ 120 կրակոցներ․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ, անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են մոտ 120 կրակոցներ, խախտումներ։ Այս մասին ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Կրակոցները իրականացվել են ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին տեղի էին ունենում գործողությունները, այլև Տավուշի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում»,- նշել է Հովհաննիսյանը։

yerkirmedia.am

1