Անարդարության Ահազանգ. կեղծ դատավարություններ Ադրբեջանում
Միջազգային իրավունքի մասնագետ, դոկտ․ Գեւորգ Հակոբջյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Բաքվում ընթացող ապօրինի դատավարությանը նշել է․<Հայ ռազմագերիների և պատանդների դեմ վերջին շինծու դատավարությունը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների բացահայտ խախտում է։
Այս դատավարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական թատրոն, որը կոչված է նվաստացնելու և ապամարդկայնացնելու անհատներին, նրանց տառապանքները քարոզչական նպատակներով զինելու համար:
Թույլ տվեք հստակ ասել. Ժնևի կոնվենցիաները միանշանակ արգելում են ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հետապնդումը, վատ վերաբերմունքը և կեղծ հետապնդումը: Ադրբեջանի գործողությունները ոչ միայն ծաղրում են այս հաստատված միջազգային չափանիշները, այլև անտեսում են արդարության, արժանապատվության և մարդասիրության սկզբունքները։
Սա պարզապես հարձակում չէ անհատների վրա. դա հարձակում է օրենքի գերակայության և խաղաղության ու հաշտեցման կառուցվածքի վրա: Մենք չենք կարող լուռ հետեւել, քանի որ հիմնարար իրավունքները ոտնահարված են։
Որպես փաստաբան երբեք չեմ դադարի պաշտպանել և կոչ անել անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին և պատանդներին Ադրբեջանում և արդարություն պահանջել այդ անբարեխիղճ արարքների զոհերի համար: Լռությունը թույլ է տալիս անպատժելիություն>։
Թարգմանությունը՝ <Ապառաժ>-ի