Անահիտ Հակոբյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը
Գլխավոր » Լրահոս » Անահիտ Հակոբյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Անահիտ Հակոբյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Մայիսի 26-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը հրավիրել է մամուլի ասուլիս՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը: Նա իր խոսքում կարևորել է համակողմանի կրթված ու զարգացած սերունդ դաստիարակելը, որն ի վիճակի կլինի օբյեկտիվ գնահատական տալ առկա խնդիրներին:

«Մենք պետք է մեր հայկականությունը պահենք, ամուր կանգնած մնանք Արցախի հողում և չթողնենք, որ մեր պատմական հողերից զրկեն կամ մեզ դիտարկեն որպես զուտ էթնիկ խմբավորում»,- նշել է նախարարը՝ պատասխանելով Արցախի հարցի շուրջ տարբեր հայտարարությունների մասին «Ապառաժ»-ի հարցին:

1