ԱՄՆ-ում մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ կոչ է արվել ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդներին
Գլխավոր » Լրահոս » ԱՄՆ-ում մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ կոչ է արվել ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդներին

ԱՄՆ-ում մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ կոչ է արվել ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդներին

2025 թվականի ապրիլի 29-ին, Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ, ներկայացուցիչ Քրիս Սմիթը (հանրապետական, Նյու Ջերսի) կոչ արեց ազատ արձակել Ադրբեջանի կառավարության կողմից պահվող քաղբանտարկյալներին և ռազմագերիներին:

Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ Դատի գրասենյակից։

«Մենք պետք է աշխատենք Ադրբեջանի կառավարության կողմից պահվող քաղբանտարկյալներին և ռազմագերիներին ազատ արձակելու, հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու և Լեռնային Ղարաբաղում խաղաղության և ազատության մեջ ապրելու հայերի իրավունքը պաշտպանելու ուղղությամբ», — ասաց Սմիթը։

Ներկայացուցիչ Սմիթի դիտարկումները Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և հայկական ժառանգությունն ու նրա ժողովրդի իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու շարունակական ջանքերի մի մասն էին։

Այս կարևոր հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս՝ https://anca.org/press-release/rep-chris-smith-leads-capitol-hill-hearing-spotlighting-azerbaijans-genocide-of-artsakh-armenian-prisoners/

1