ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը միացել է Լաչինի միջանցքի արգելափակման դեմ ամերիկահայերի ցույցին
Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի առաջ ամերիկահայերը ցույց են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դեմ: Բողոքի ակցիային է մասնակցել նաև ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Փալոնի գրառումը Twitter-ում:
«Այսօր Կապիտոլիումի մոտ ցուցարարները բողոք էին հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական և անմարդկային շրջափակմանը: Ես հպարտությամբ կանգնեցի նրանց կողքին՝ կոչ անելով, որ Միացյալ Նահանգները պատասխանատվության ենթարկի Ալիևին Արցախի ժողովրդի դեմ մարդու իրավունքների խախտումների համար», — գրել է Փալոնը։
Ըստ գրառմանը կից լուսանկարի՝ ցուցարարները ակցիային են ներկայացել Հայաստանի դրոշով և Արցախի շրջափակումը դադարեցնելու, Ադրբեջանին ռազմական աջակցությունը դադարեցնելու և այլ կոչեր պարունակող պաստառներով: