ԱՄՆ հետ զորավարժություններ անցկացնելու ՀՀ մտադրությունը անհանգստացնող է․ Պեսկով
Գլխավոր » Լրահոս » ԱՄՆ հետ զորավարժություններ անցկացնելու ՀՀ մտադրությունը անհանգստացնող է․ Պեսկով

ԱՄՆ հետ զորավարժություններ անցկացնելու ՀՀ մտադրությունը անհանգստացնող է․ Պեսկով

«ԱՄՆ հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրությունը անհանգստացնող է», — լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում համատեղ հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու մասին տեղեկատվությունը։

«Նման լուրերը մտահոգության տեղիք են տալիս՝ հատկապես ներկա իրավիճակում։ Մենք խորությամբ կվերլուծենք այդ տեղեկությունները», — ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել է, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

1