Ամեն ինչ անում են՝ Արցախից բռնի տեղահանվածներին Հայաստանից հեռացնելու համար․ պատգամավոր
Գլխավոր » Լրահոս » Ամեն ինչ անում են՝ Արցախից բռնի տեղահանվածներին Հայաստանից հեռացնելու համար․ պատգամավոր

Ամեն ինչ անում են՝ Արցախից բռնի տեղահանվածներին Հայաստանից հեռացնելու համար․ պատգամավոր

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն անդրադարձել է արցախցիների խնդիրներին։

Պատգամավորը հաճախ է հանդիպումներ ունենում մարզում հաստատված արցախցիների հետ և արձանագրել է, որ նրանց խնդիրները խորքային են, բազմաշերտ ու հապշտապ լուծում են պահանջում։ Նրա խոսքով՝ իշխանություններն ամեն ինչ անում են՝ Արցախից բռնի տեղահանվածներին Հայաստանից հեռացնելու համար։

«Բացի բնակարան և աշխատանք փնտրելուց, յուրաքանչյուր արցախահայ ունի բազմաթիվ այլ խնդիրներ։ Դժվարություններ են առաջանում ամեն քայլափոխի` բուժհաստատություններին և սոցիալական ապահովության մարմիններին դիմելիս, ժամկետանց վարկերի խնդիրներ լուծելիս, երեխաներին մանկապարտեզ գրանցելիս»,- գրել է պատգամավորը։

Նա շեշտել է, որ վերջին վեց տարիների ընթացքում հայ ժողովրդին անընդհատ սիրո խոստովանություն անող ՔՊ-ականները գործնականում ոչինչ չարեցին լուծելու արցախցիների բազմաթիվ խնդիրները։

«Արցախը դավաճանորեն թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելուց հետո, փաշինյանական իշխանությունը նույն քաղաքականությունն արցախահայերի նկատմամբ շարունակում է այսօր՝ Հայաստանի Հանրապետությունում։

Անում են ամեն ինչ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանից հեռացնելու համար։ Նիկոլական կառավարության այս քաղաքականության մեծ պաշտպաններն ու զորավիգներն են նաև Շիրակի մարզի տարբեր տրամաչափի չինովնիկները։ Բազմաթիվ հանդիպումներ, ժողովներ, քննարկումներ․․․․․

Այդ ամենի նպատակը մեկն է եղել։ Ահաբեկելով, համոզելով, շանտաժի ենթարկելու միջոցով հեռու պահել արցախահայերին ազգային ուժերից։

Շիրակի մարզպետարանի մի չինովնիկ, որի դավաճանության արժեքը մոտ հինգ հարյուր հազար դրամ էր, վերջերս մի հանդիպման ժամանակ շատ էր նեղսրտել, թե բա դաշնակցականները չեն թողնում, որ մենք հանդիպենք արցախահայերին։

Դուք խնդիրներ լուծող չեք, վկա անցած վեց տարիները։

Իսկ Դաշնակցությունը, պարոնայք ՔՊ-ականներ, ամեն ինչ ճիշտ է անում»,- ֆեսյբուքյան իր էջում գրել է Մհեր Մելքոնյանը։

1