Ամբողջությամբ նվիրվեց Արցախյան պայքարին
Գլխավոր » Գաղափարական » Ամբողջությամբ նվիրվեց Արցախյան պայքարին

Ամբողջությամբ նվիրվեց Արցախյան պայքարին

ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրվա առթիվ.

«Արցախյան ազատագրական պայքարը տարիներով ճնշված հայ ժողովրդի ոգու պոռթկումն էր, ազատ եւ անկախ ապրելու իրավունքի պահանջը: Այդ պայքարը ծնունդ տվեց նվիրյալների, որոնց համար Հայրենիքի ազատագրության գաղափարը վեր էր ամեն ինչից՝ սեփական անձից, հաջողություններից, սիրուց…
Այդ գաղափարի մարտիկներից էր Ավոն, ում հետ առիթ եմ ունեցել անցնելու մարտական ուղի: Նվիրյալ՝ ում համար Հայրենիքի ամեն մի թիզ հողը ազատագրելը եւ պահպանելը նպատակ էր, իսկ շենացնելը՝ երազանք:
Տարիներ շարունակ Սփյուռքում պայքարելով Ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդի իրավունքների համար, նա ամբողջությամբ նվիրվեց Արցախյան պայքարին՝ իր շուրջը տարածելով հայ ժողովրդի պահանջատիրության միասնական ոգին:
Բացառիկ իր գործի մեջ, բարձր պատասխանատվությամբ, մտավոր ներուժով, բարոյականությամբ եւ ազնվությամբ օժտված հրամանատար, հոգատար ընկեր…
Ավոն մեր զինվորի ոգին էր …
Խոնարհումս հիշատակիդ առջեւ, Հրամանատա՛ր, ընկե՛ր…»:

1