ՀՕՄ-ի ամանորյա նվերները՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի մանուկների համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՕՄ-ի ամանորյա նվերները՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի մանուկների համար

ՀՕՄ-ի ամանորյա նվերները՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի մանուկների համար

Հայ Օգնության Միության Արցախի միավորը ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ, Մարտունու շրջանի Խնուշինակ, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ ու Գառնաքար համայնքների աշակերտների և նախադպրոցական տարիքի երեխաների համար ամանորյա անակնկալ է պատրաստել: Նշված համայնքների մանուկներն ու պատանիներնն արժանացել են նվերների:

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՕՄ-ի ամանորյա նվերների ծրագիրը շարունակական բնույթ կրում: Այս տարի նախատեսել են ավելի մեծ թվով աշակերտների նվերներ տրամադրել, բայց քանի որ դրսից պատվիրելու հնարավորություն չկա, բավարարվել են ունեցածով։ Ծրագրի իրագործումը հնարավոր է դարձել ՀՕՄ-ի աշխարհասփյուռ միավորների  ուղարկած խաղալիքների և հագուստների շնորհիվ։

Լիլիթ Մարտիրոսյանը կարևորել է շրջափակման պայմաններում ապրող մանուկներին ճնշող առօրյայից կտրելն ու ամանորյա հրաշքի նկատմամբ հավատը վերականգնելը: Նա հույս է հայտնել, որ հայության համատեղ ուժերով հնարավոր կլինի ապահովել Արցախի երեխաների խաղաղ ու անհոգ մանկությունը:

1