Ամանորյա միջոցառում՝ արցախցի փոքրիկների համար

Այսօր ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում արցախյան շունչ ու ջերմություն էր, պատճառը Արցախի՝ մոտ իննը տասնյակ երեխաներն էին, ովքեր եկել էին Ձմեռ պապի հետ հանդիպման։
Տոնական հանդիպումը կազմակերպել էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ու Համազգային հայ կրթական և մշակութային միությունը։ Նախաձեռնությանը միացել էր նաև ԱՄՆ «Առաջին քայլ» հայկական դպրոցի ուսուցչուհի Ծիա Վարդապետյանը։
Միջոցառմանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Նարոտ Քեչեպաշյանը։

