Ամանորյա ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում է նաև ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղը
ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության նախաձեռնությամբ կազմակերպված ամանորյա ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում է նաև ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղը` ներկայացնելով արցախյան ավանդական ուտեստներ ու քաղցր, արցախցի ՀՕՄ-ուհիների պատրաստած ձեռագործ պայուսակներ, ասեղնագործ շապիկներ, մոմեր և աքսեսուարներ։
Ցուցահանդես-վաճառքը կշարունակվի նաև նոյեմբերի 25-ին, Երևան, Չարենցի 20 հասցեում։