Ակցիա-երթ` ի պաշտպանություն քաղբանտարկյալների

«Դիմադրություն» շարժումը ակցիա է իրականացնում Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների:
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ավարտին ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Կառավարության շենք, որտեղ տեղի կունենա ակցիա՝ ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Արմեն Գրիգորյանի և ազգադավ կառավարության գործողությունների հետևանքով սպանված բոլոր մեր հայրենակիցների:
yerkir.am