«Ականջիդ ետևը կտեսնես՝ ադրբեջանցի չես տեսնի այստեղ»․ Բագրատ Սրբազան
Գլխավոր » Լրահոս » «Ականջիդ ետևը կտեսնես՝ ադրբեջանցի չես տեսնի այստեղ»․ Բագրատ Սրբազան

«Ականջիդ ետևը կտեսնես՝ ադրբեջանցի չես տեսնի այստեղ»․ Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ խոսելով Ադրբեջանի նախագահի հոխորտանքների՝ ՀՀ-ում ադրբենջացիների բնակեցման մասին, նշել է․ «Սովորության համաձայն՝ Հայաստանից արձագանք չկա, լուռ են, կարծես գոյություն չունեն։ Ադրբեջանի նախագահը խոսել է ոչ միայն ադրբեջանցիների վերադարձի, այլեւ ինչ-որ երրորդ երկրի կողմից նրանց անվտանգությունն ապահովելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ՀՀ սահմանադրական փոփոխությունների մասին։ Անկախ նրանից, թե նա ինչ շեշտադրումով է խոսել, ՀՀ գործիչները լծված են այդ քարոզչությունն արդարացնելուն․ այսինքն՝ դավաճանությունը ներսից  է, դրսից չէ։ Իրենց արեւմտամետ հռչակած Հայաստանի գործիչներն են հիմնականում խոսում սահմանադրական փոփոխությունների մասին։ Խուսափելով ասել ճշմարտությունը՝ փորձում են պատճառաբանել, որ իբր ներքին պահանջ կա․ ներքին պահանջը մենք կձեւակերպենք, դուք մի լծվեք դրան,- նշել է Սրբազանը, ապա հստակ ուղերձ հղել Ադրբեջանի նախագահին,-  քանի ՀՀ-ում հայ ժողովուրդը, հայրենատեր ժողովուրդը  ապրում, գործում, ստեղծում եւ պայքարում է՝  ականջիդ ետևը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ։ Ուղերձս հստակ Հեյդարի որդի Իլհամին է ուղղված եւ բոլոր բոլորին, ովքեր այդպես են մտածում»։  

  

 

1