Ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

NEWS.am-ը տեղեկացավ, որ Սարիբեկ Եղոյանը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ վարչական շրջանից էր, ամուսնացած էր, ուներ մեկ անչափահաս որդի։
32-ամյա մայորն ուներ երկու քույր եւ մեկ եղբայր, նա տան ավագ զավակն էր։ Սարիբեկ Եղոյանը ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։