Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ԱՀ ՊԲ վերջին հրամանատարը նոր պաշտոն է ստանձնել ՀՀ-ում

Արցախի հանձնումից հետո Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական: Լուրը շրջանառվել է մամուլում:
Նա երկար ժամանակ ԱՀ ՊԲ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, Արցախի ՊԲ-ի վերջին հրամանատարն էր, վերջին մարտը վարողը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հոկտեմբերի 2-ին պահանջ էր ներկայացրել ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի գերեվարման համար:
Արցախցիները հույս ունեն, որ տեղահանությունից հետո մի շարք խնդիրների առաջ կանգնած ԱՀ ՊԲ զինծառայողների խնդիրներին լուծում կտրվի:
Ավելի ուշ ՀՀ Պաշտանության նախարարությունը ֆեյսբուքյան էջով հաղորդագրություն է տարածել, որտեղ հերքել է Կամո Վարդանյանի նշանակումը: