ԱՀ ՊԲ-ն չի կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Գլխավոր » Լրահոս » ԱՀ ՊԲ-ն չի կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ԱՀ ՊԲ-ն չի կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են. 

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 27-ի ժամը 19։35-ից նոյեմբերի 28-ի ժամը 08։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է»։ 

1