ԱՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հանդիպել են ԱրՊՀ գիտխորհրդի և ուսխորհրդի անդամների հետ

Սեպտեմբերի 20-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցի գլխավորությամբ հանդիպել են Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի և ուսխորհրդի անդամների հետ:
Խորհրդարանականները ներկայացրել են սեպտեմբերի 15-17-ը ՀՀ-ում ունեցած հանդիպումների մանրամասները:Նրանք ընդգծել են, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի Արցախում, առանց մեր ժողովրդի ու իշխանության որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու՝ հայաստանյան գործընկերների հավաստիացումները պատգամավորները փոխանցեցին հանրությանը:
Խորհրդարանականները պատասխանեցին դասախոսական կազմի և ուսանողության հարցադրումներին: Նրանք նշեցին, որ խաղաղության օրակարգը տեսնում են Արցախի ինքնիշխանության պահպանման ու Հայաստանի անձեռնմխելիության պայմաններում:

Ստեղծված իրավիճակում պատգամավորները երկպառակտությունից խուսափելու, տարաձայնությունները մի կողմ թողնելու, ազգային օրակարգի շուրջ համախմբվելու կոչով հանդես եկան:
Ամփոփելով հանդիպումը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանը շեշտեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, օրենսդիր-ժողովուրդ կապի ամրապնդումը: ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը նշեց, որ հանդիպումների շարք են նախատեսում հանրության լայն շերտերի հետ:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին