ԱՀ ՄԵՀԶ նախարարության նախաձեռնությունը Կամավորության միջազգային օրվա կապակցությամբ
Կամավորության միջազգային օրվա կապակցությամբ ԱՀ ՄԵՀԶ նախարարությունը կազմակերպել էր դասընթաց՝ «Կամավորությունը Արցախում. կամավորությանն առնչվող հիմնախնդիրներ» և «Սոցիալական ծրագրերի նախագծում» թեմաներով: Դասընթացը վարում էր ՌԴ-ից ժամանած Հյուսիս-Կովկասյան Պետական Տեխնիկական Համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքների ամբիոնի դոցենտ, Հյուսիս-Կովկասյան կամավորական շարժման համակարգող Վալերի Միտրոֆանենկոն:
Դասընթացի մեկնարկին ներկա էր ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ով ջերմորեն ողջունեց ներկաներին ու ընդգծեց կամավորական շարժման կարևորությունը։
<< Կամավորականությունն Արցախում վերջին տարիներին հստակ քայլերով զարգանում է։ Կամավորականությունը տարիք չի ճանաչում, բայց կամավորական շարժմանն ակտիվորեն ընդգրկվում են հիմնականում երիտասարդները, ինչն անչափ ուրախալի է >>,֊նշեց նախարարը։
Նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերում կամավորական աշխատանք իրականացնելու համար շնորհակալագրեր տրվեցին երիտասարդական կազմակերպությունների և անհատների։
ԱՀ ՄԵՀԶ նախարարություն