ԱՀ ՄԻՊ-ը մասնակցել է Կալիֆոռնիայի համալսարանի կազմակերպած առցանց քննարկմանը
Գլխավոր » Լրահոս » ԱՀ ՄԻՊ-ը մասնակցել է Կալիֆոռնիայի համալսարանի կազմակերպած առցանց քննարկմանը

ԱՀ ՄԻՊ-ը մասնակցել է Կալիֆոռնիայի համալսարանի կազմակերպած առցանց քննարկմանը

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) իրավունքի դպրոցի «Փրոմիս» մարդու իրավունքների ինտիտուտի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանը հանդես է եկել բանախոսությամբ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց Ադրբեջանում ապօրինաբար պահելու, նրանց նկատմամբ շարունակական վատ վերաբերմունքի, գերիների՝ հայրենիք վերադարձնելու գործընթացը Ադրբեջանի կողմից քաղաքական նպատակներով շահարկելու թեմաներին։

ՄԻՊ-ը նշել է, որ թեև միջազգային մարդասիրական իրավունքը սահմանում է համապատասխան իրավական մեխանիզմներ, սակայն դրանց գործնական կիրառումը մինչև այսօր չի ապահովել հայ գերիների իրավունքների պատշաճ պաշտպանությունը։

Քննարկմանը, որին մասնակցել են միջազգային հումանիտար իրավունքի մասնագետ-փորձագետներ, անդրադարձ է կատարվել ռազմագերիների հետ կապված միջազգային իրավակարգավորումներին, միջազգային հանրության կողմից միջամտության և Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու հնարավոր եղանակներին։

1