ԱՀ իշխանությունների դիրքորոշումն Արցախի հարցով չի փոխվել
Գլխավոր » Լրահոս » ԱՀ իշխանությունների դիրքորոշումն Արցախի հարցով չի փոխվել

ԱՀ իշխանությունների դիրքորոշումն Արցախի հարցով չի փոխվել

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը կողմ է Արցախի հարցով ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականությանը:

«Իմիջիայլոց, այդ տեսակետին համաձայն է եղել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը: Ես կարող եմ իրենց անվան փոխարեն ասել: Մենք իրենց հետ քննարկել ենք, որ մենք գնում ենք այս ճանապարհով»,- մասնավորապես ասել է նա:

Վերոնշյալ արտահայտությանն ճշմարտացիությունը պարզելու համար «Ապառաժ»-ը հարց էր ուղղել ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանին հետևյալ բովանդակությամբ.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը իր հրապարակային ելույթներում բազմիցս հայտարարել է, որ չենք շեղվելու անկախության ճանապարհից, ինչպե՞ս կմեկնաբանեք Վ. Խաչատուրյանի հայտարարությունը, արդյո՞ք Արցախի հարցով ԱՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության մեջ որևէ փոփոխություն է արձանագրվել»:

ԱՀ նախագահի մամուլի քարտուղար տիկին Ավանեսյանը, շնորհակալություն հայտնելով հարցեր ուղղելու համար, իր պատասխան նամակում նշել է.

« Ի պատասխան Ձեր նամակի հայտնում եմ, որ ԱՀ իշխանությունների դիրքորոշումն Արցախի հարցով չի փոխվել: Արցախի իշխանությունները հավատարիմ են Հանրապետության հռչակման և Անկախության հռչակագրերին և գործում են ԱՀ Սահմանադրության համաձայն: ՀՀ նախագահի հայտարարությունները մեկնաբանելուց ձեռնպահ կմնանք»։

Հավելենք, որ «Ապառաժ»-ը նման հարցադրմամդ դիմել էր նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին և ԱԳ ԱԳՆ Դավիթ Բաբայանին:

1