ԱՀ գլխավոր դատախազը հրավիրվել է Ազգային ժողով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր երեք կուսակցությունների (ՀՅԴ, ԱԺԿ, Արդարություն)՝ փետրվարի 16-ի հայտարարությունից հետո ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 17-ին, խորհրդակցության նպատակով Ազգային Ժողով էր հրավիրվել ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
Քննարկումներին մասնակցել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», Արցախի «Արդարություն», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների ներկայացուցիչները:
ԱՀ գլխավոր դատախազը պատգամավորներին հանգամանալից բացատրություններ ու մեկնաբանություններ է տվել ինչպես 2020թ. 44-օրյա պատերազմից հետո զարգացումների, այնպես էլ անցյալում տեղի ունեցած ադրբեջանական կողմի սադրանքների ու ահաբեկչական գործողությունների արդյունքում ԱՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում տարվող գործողությունների մասին:


